Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը

Հասարակություն
www.anunner.com_

15 րոպե առաջ կյանքից հեռացել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, 84-ամյա Սվետլանա Գրիգորյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը։ «Նա երկար ժամանակ հիվանդ էր։ Մոտ մեկ տարի պառկած էր եւ չէր շարժվում»,-ասաց պարոն Շահբազյանը։ Թատրոնի տնօրենի խոսքով՝ Սվետլանա Գրիգորյանը թատրոնում եղել է մոտ մեկ ու կես տարի առաջ. «Նրա խաղացած վերջին ներկայացումը՝ «Մեր տան տերերը» բեմադրությունն էր»։ Դերասանուհին բազմաթիվ դերեր է խաղացել, սակայն ամենահայտնին՝ «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Ռոզի դերակատարումն էր։