Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատռեցին քաղաքապետարանի «Ավելի լավ Երևան» պաստառը (տեսանյութ)

Հասարակություն
3a55485233b04d2be3480d641562f9ba

Քաղաքապետարանի «Ավելի լավ Երևան» պաստառը պատռվեց «Ի պաշտպանություն Աֆրիկյանների տան» ակցիայի հենց սկզբում: Տերյան 11 հասցեում գտնվող շենքի մոտ հավաքված ակտիվիստները պնդում են, որ բարեկարգ Երևան կարգախոսների քողի տակ քաղաքապետարանը վերացնում է այս եւ մի շարք այլ պատմամշակութային հուշարձաններ. «Մեր պահանջն է, որպեսզի բանակցություններ անցկացվեն շենքի սեփականատերերի հետ և լինի նոր նախագիծ, որը կընդգրկի այս շենքը հետագա կառույցի կազմի մեջ, այսինքն` հուշարձանը կմնա իր տեղում»,- «Ա1+»-ին ասաց «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը։ Դեռևս 2008թ. ԱԺ-ն վավերացրեց Ճարտարապետական մշակույթի վերաբերյալ եվրոպական կոնվենցիան, որով հուշարձանի տեղափոխումը թույլատրվում է մի բացառությամբ, եթե այն փլուզման եզրին է` աղետից կամ էլ այլ երևույթներից: Ակտիվիստները հեռու չեն գնում և հիշեցնում են Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի ճակատամասի քանդումը: Նրանց խոսքերով` քաղաքապետարանը Աֆրիկյանների շենքի համար նախապատրաստել է նույն ճակատագիրը. «Այս շենքը քանդում ա կառավարությունը, վերջակետ: Ոչ քաղաքապետարանն ա հետևում այս գերակա շահի իրականացնելուն, ոչ կառավարությունն է դրանով զբաղված»,- ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Աֆրիկյանների շենքը փրկելու համար ակտիվիստներն այսօր ստորագրահավաք մեկնարկեցին: Նրանք կառուցապատող «Millennium Construction» ընկերությունից պահանջում են պահպանել հուշարձանը: Տեսանյութը՝ ստորեւ