Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է անկախ բժիշկներին

Հասարակություն
vardan5

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է անկախ բժիշկներին՝ պարզելու համար արդյո՞ք նրան կարող են պահել փակ պայմաններում, թե ոչ։ 4 օր առաջ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց պաշտպանը, եթե հարկ լինի, կդիմի ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի անկախ բժիշկները նաեւ հետազոտեն դերասանին։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։ Եթե դատարանը դերասանին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։ Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 16-ին։