Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի ավագանու նիստին կարծիքների բախում եղավ (տեսանյութ)

Հասարակություն
avagani

Այսուհետ երեւանցիները կարող են մասնակցել Երեւանում տեղական ինքնակառավարմանը։ Այս նախագիծն այսօր հաստատվեց Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ։ Նախագծի քննարկումը, սակայն, հարթ չանցավ։ «Ժառանգության» ավագանու անդամ Անահիտ Բախշյանը պնդեց, որ «բնակիչները կարող են» արտահայտությունը պետք է փոխարինվի «պարտադիր պետք է մասնակցեն» արտահայտությամբ։ Զեկուցող Զավեն Առաքելյանը, պատասխանելով տիկին Բախշյանին, ասաց. «Քանի որ Երեւանի մասին օրենքում արդեն կա, որ երեւանցիները պետք է մասնակցեն, դրա համար կարիք չի եղել նախագծում կրկին անգամ նշել դրա մասին»։ Տեղական ինքնակառավարմանը երեւանցիների մասնակցության նախագծին ձեռնպահ քվեարկեցին ԲՀԿ եւ «Ժառանգության» ավագանու անդամները՝ պատճառաբանելով, որ դեմ չեն նախագծին, սակայն կարծում են, որ այն լրամշակվելու կարիք ունի։ 37 կողմ քվեարկությամբ նախագիծն անցավ։ Այսօր ավագանու նիստին քննարկվեց եւս 17 նախագիծ, այդ թվում՝ «Ա1+»-ին Փ. Բուզանդի 1/3 հասցեի շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել եւս 4 տարով։