Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրքը կարող է դառնալ ցեղասպանության բացահայտման վկան (տեսանյութ)

Հասարակություն
Svazlyan-cexaspanutyun

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքի հեղինակ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Վերժինե Սվազլյանին 55 տարիների ընթացքում կատարած իր ուսումնասիրություններից հետո հաջողվել է հայոց ցեղասպանությունը վերապրածների 700 վկայություն հավաքել. «Այնքան դժվար եղել ինձ համար։ Ոչ միայն Հայաստանում, այլև հայկական բոլոր գաղթօջախներում ես փորձել եմ գտնել ցեղասպանության ականատեսներին,անգամ Թուրքիայում եմ եղել, որտեղի ծերանոցներից մեկից 40 վկայություն եմ հավաքել։ Մարդիկ վախենում էին խոսել,իսկ խոսելիս վերապրում էին ամբողջը, հուզվում։ Եգիպտոսում հանդիպել եմ ամենածեր վերապրողին՝ ծնված 1874 թվականին»,-պատմում է նա։ 2011 թվականին լույս տեսած գիրքը ըստ ցեղասպանագետի՝ կարող է դառնալ 21-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկի բացահայտման վկան. «Ժողովուրդն է միակ վկան, ով սեփական մաշկի վրա զգացել է այդ ոճրագործությունը, բոլոր տառապանքները։ Ինչպես դատարանում հանցագործությունը բացահայտելիս դիմում են վկաներին,այդպես էլ այս դեպքում, երբ հայկական Նյուրնբերգ լինի, անպայման պետք է հիմնվեն ականատես-վերապրողների վկայությունների վրա, որոնք ամփոփված են իմ այս գրքում»,-նշեց նա։ Ի դեպ, գիրքը 2013 թվականին թարգմանվել է թուրքերեն։