Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դադարեցվել են դասերը

Հասարակություն
9630a53f917882dfc73553fa134cf153

Այսօր Երեւանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներում դադարեցվել էին դասերը: ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ մի շարք ֆակուլտետներում ջրի հետ կապված խնդիր է առաջացել: Ուսանողները խնդրի մասին բարձրաձայնել են եւ ներկայացրել բուհի հակասանիտարական վիճակը։ Արդյունքում դասերը ժամանակավոր դադարեցվել են: «Շուտով ջրի հետ կապված խնդիրները կլուծվեն, եւ դասերը բնականոն հունով կընթանան»,-մեզ տեղեկացրին Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: