Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանը՝ «Հարսնաքարի» դատի մասին. համբերության բաժակը լցվում է

Կարևոր լուրեր Հասարակություն
00db56557ca66abae1dfeb76b162c375

«Հարսնաքարի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի համբերության բաժակը լցվում է։ Վերջինս պատրաստվում է բողոքարկել ոստիկանության անգործությունը։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթերցվեց «Հարսնաքարի» գործով վճիռը, որով 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ Այդ ընթացքում ամբաստանյալները եւ նրանց հարազատներն իրենց ոչ ճիշտ պահեցին։ Հայհոյանքներ, սպառնալիքներ եւ անեծքներ ուղղեցին Տիգրան Եգորյանի հասցեին։ «Դատարանում գտնվող ոստիկաններից յուրաքանչյուրի պարտքն էր գնալ եւ հաղորդում ներկայացնել, իսկ դատախազությունն էլ գործ հարուցեր։ Այժմ վարվում է ջայլամի քաղաքականություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Փաստաբանին նաեւ զարմացնում է այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, թե դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո միայն կարող է գնահատականներ տալ կատարվածին։ Բայց ինչպես է դա անելու, կրիչների բովանդակությանը ծանոթանալու իրավունք նա չունի։ Դատական նիստի համակարգչային ձայնագրառումներին պետական մարմին հանդիսացող գլխավոր դատախազությունը/դատախազը, վարույթ իրականացնող մարմինը կարող է ծանոթանալ միայն քրեական գործի կամ նախապատրաստվող նյութերի շրջանակներում դրանք պահանջելով, իսկ ելնելով բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքներից՝ այդ մարմինները պետք է ուսումնասիրեն նաև բոլոր այն տեսանկարահանումներին և ձայնագրառումներին, որոնք այդ օրը իրականացվել են լրատվամիջոցների կամ այլ անձանց կողմից: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պատասխանեց նաեւ մեր հարցերին։ Ինչպե՞ս եք վերաբերվում ամբաստանյալների հարազատների այն պնդումներին, որ պատժաչափը շատ խիստ էր։ -Թե ամբաստանյալների, թե նրանց հարազատների իրական դեմքը պարզ երեւաց դատարանում և առաջին օրերին, իսկ դրանից հետո նրանց պահելաձեւն արդեն կորեկցիայի և ուղղորդման արդյունք է, որի նպատակն է հնարավորինս մեղմել հասարակական բացասական վերաբերմունքն ու գնահատականը մինչ այդ իրականացված ամենաթողության կապակցությամբ, իսկ արդեն դրա արդյունքում նրանց կարող էին տրվել տարաբնույթ խոստումներ Ի՞նչ եք կարծում, Վերաքննիչ դատարանը կմեղմացնի՞ նրանց պատժաչափերը։ -Դուք չգիտեք, որ ամեն ինչ է հնարավոր: Ամեն դեպքում կարծում եմ, որ այս գործով դատավճիռը հնարավոր դարձավ բազմաթիվ հանգամանքների արդյունքում և, մասնավորապես դրա հստակ ցուցիչ է առ այն, որ ամբաստանյալները դատարանից և դատախազությունից վտանգ չեն ակնկալում, այլ այդ վտանգն ակնկալում են հանրային ուշադրությունից, որի ապացույցը այն է, որ նրանց կողմից տարբեր դժգոհություններ և վիրավորական արտահայտություններ են հասցեագրվում լրատվամիջոցների ներկայացուցիչներին և տուժող կողմին: Հետևաբար, կարելի է եզրակացնել՝ այս իրավիճակում ինչ-որ պայմանավորվածությունների կամ հանգամանքների արդյունքում նրանք հույս ունեն, որ եթե չլինի համապատասխան հանրային ուշադրության և վերահսկողության այս ալիքը, կատարած հանցագործության հետևանքները հաղթահարելը նրանց համար կլինի շատ ավելի հեշտ, մասնավորապես՝ պատժից խուսափելը կամ ավելի մեղմ պատիժ ստանալը և կարծում եմ, որ այս խիստ պատիժը նրանց պարզաբանվել է որպես հանրային ճնշման հետևանք: Այս առումով ուշագրավ է այն որ հենց ամբաստանյալներն ու նրանց մերձավորներն են հաստատում այս հետևությունները, մասնավորապես դատական վիճաբանությունների փուլում Արման Խաչատրյանը (Կյաժը) ուղղակիորեն հայտարարեց, որ իրենց տեւական ազատազրկման համար մեղավոր է միայն հասարակությունը: