Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ի մոտ ակցիա անցկացվեց (տեսանյութ)

Հասարակություն
aj

22-ամյա զորացրված Իշխան Ղալամյանի ընկերներն ու հարազատներն այսօր հավաքվել էին ԱԺ-ի մոտ: Նրանք իրենց վրա կրում էին Իշխան Ղալամյանի լուսանկարը: Իշխան Ղալամյանի ընկերը` Մարատ Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ եկել են պատգամավորներից օգնություն խնդրելու իրենց ընկերոջ համար: Պարզվում է` Իշխան Ղալամյանի մոտ զորացրումից 14 օր առաջ հայտնաբերվել է երկամների սուր խանգարում: Այժմ նա ստանում է դիալեզ, սակայն լիարժեք բուժման համար անհրաժեշտ է նրան տեղափոխել Գերմանիա, որը բավականին թանկ արժե: Իշխան Ղալամյանի ընկերները նամակներ փոխանցեցին ԱԺ նախագահին եւ վարչապետին: Ընկերների ներկայացմամբ` Իշխան Ղալամյանի ընտանիքը բաղկացած է 8 անդամից եւ ապրում է սոցիալական ծանր պայմաններում: