Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ-ին անդամակցելու հարցը չենք վերանայի (տեսանյութ)

Տնտեսություն
serbia..1

2013 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների դրությամբ Հայաստանի եւ Սերբիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 8.2 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում Հայաստանից Սերբիա արտահանման ծավալը 2013 թ-ին կազմել է 5.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Սերբիայից Հայաստան ներմուծումը՝ 2,5 մլն ԱՄՆ դոլար։ Գործարար դիրքերն ավելի ամրապնդելու համար այսօր Երեւանում Հայաստան-Սերբիա համաժողով էր կազմակերպվել։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ցանկացավ երեք հիմնական խնդրի վրա ուշադրություն դարձնել եւ սերբ գործարարներին կարճ ներկայացրեց Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. «Առաջինը մենք շարունակաբար աշխատանքներ ենք իրականացնում գործարար եւ ներդրումային առաջարկների համար։ Երկրորդ ուղղությունը արտաքին տնտեսական հարաբերություններն են, անցյալ տարի Հայաստանը հայտարարել է իր մտադրության մասին ՄՄ-ին անդամակցելու եւ այս քայլը կարող եմ ասել, որ կարող է ավելի գրավիչ սարքել ներդրողների համար։ Ռուսաստանը Սերբիայի հետ ունի ազատ առեւտրի համաձայնագիր, հնարավոր է նաեւ ապագայում կարող է սցենար լինել մեր երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագիր ունենալը։ Եւ երրորդը՝ ՀՀ-ում իրականացվում է արդյունաբերական քաղաքականություն եւ այս տեսակետից ստեղծել ենք մի քանի ազատ տնտեսական գոտիներ»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։ Սերբիայի հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչն ավելացրեց, որ անցյալ տարվա տվյալներով՝ մեր առեւտուրը աննշան ծավալների է եղել, ուստի շահագրգռված են հարաբերությունները զարգացնել։ Նրա խոսքերով՝ Սերբիան ունի նաեւ մեծ ներուժ՝ գյուղատնտեսական, սննդի անվտանգության, մշակման, քիմիական արդյունաբերության, նավթարդյունաբերության, քիմիական գիտության ոլորտներում եւ դրանք նույնպես արժե հետազոտել։ Սերբիայից համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 9 ՝ շինարարության, սննդարդյունաբերության, փայտամշակման, մեքենաշինության, գովազդի, դիզայնի եւ տուրիզմի ընկերությունների ներկայացուցիչներ։ Ի դեպ, միջոցառման ավարտից հետո Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պատասխանեց նաեւ Ռուսաստանի տնտեսության թուլացման, մասնավորապես ռուբլու արժեզրկման մասին հարցին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը մեզ համար շատ կարեւոր է։ Միաժամանակ նախարարը չի կարծում, որ տնտեսության անկումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի վերանայենք ՄՄ-ին անդամակցության հարցը։   serbia1