Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ էր նշանակում Սերժ Սարգսյանի ելույթը (տեսանյութ)

Քաղաքականություն
3ec67352c0573411ce67820b8a737a60

ԵԺԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի ելույթը կարեւոր դիվանագիտական խնդիր էր լուծում` hամոզված է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է պահպանել դրական հարաբերություններ թե Ռուսաստանի եւ թե ԵՄ-ի հետ։ Ըստ էության, Սերժ Սարգսյանը քննադատելով իրավիճակը Ուկրաինայում, ցավ հայտնելով այնտեղ բազում զոհերի համար, միաժամանակ, քաղաքագետի խոսքով, ցույց տվեց, որ անկախ ուկրաինական զարգացումներից, Հայաստանը ունի առաջնահերթություններ, եւ քաղաքական տեսակետից դրանք ԵՄ-ի հետ հարաբերութունների զարգացումն է։ Հրանտ Մելիք- Շահնազարյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի միտքը լավ է ընկալվել ԵԺԿ համագումարի մասնակիցների կողմից. «Բավական լավ նախաձեռնություն է, որը թույլ է տալիս հարաբերություններ պահպանել թե Ռուսաստանի եւ թե ԵՄ-ի հետ, ընդ որում լավ է, որ երկու կողմերը ըստ էության Հայաստանից չեն պահանջում հստակ դիրքորոշումներ եւ հստակ ճամբարի դիրքորոշում»։ Ի դեպ, Հրանտ- Մելիք Շահնազարյանը Ղրիմի հնարավոր միացումը Ռուսաստանին լավագույն նախադեպը չի համարում Ղարաբաղի հարցի լուծման համար։ Նրա խոսքով՝ Ղարաբաղի ճանաչման համար կարեւոր նախադեպեր եղել են Կոսովոն, Սերբիան, Աբխազիան, բայց Արցախի հարցը դիտարկել ենք որպես առանձին քաղաքական զարգացում։