Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւան-Ապարան մայրուղին փակել են/ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
aparan3

Արագածոտնի մարզի Օհանավան եւ հարակից 6 գյուղերի բնակիչներն այս պահին փակել են Երեւան-Ապարան մայրուղին։«Հենց հիմա մենք 500 հոգով փակել ենք ճանապարհը եւ պահանջում ենք դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ապարանի ջրամբարի մոտ։ Եկել է նաեւ Արագածոտնի մարզպետը եւ փորձում է մեզ համոզել բացել ճանապարհը, սակայն մենք այն կբացենք, եթե խոստանան, որ ՀԷԿ չի կառուցվելու»,-«Ա1+»-ին հայտնեց Օհանավանի բնակիչ Վարդան Պողոսյանը։ Ըստ բնակիչների, Ապարանի ջրամբարի մոտ կառուցվող ՀԷԿ-ը կնվազեցնի իրենց խնձորի այգիների ոռոգման ջուրը, որը հիմա էլ շատ չէ։ «Ապարանի ջրամբարը լցվում է միայն տեղումների ժամանակ, այս տարի էլ տեղումներ քիչ են եղել։ Եթե ՀԷԿ էլ կառուցեն, ապա Կարեն Դեմիրճյանի հայտնի խնձորի այգիները՝ մոտ 1500 հեկտար, կչորանան»։ Այլ մանրամասներ՝ ավելի ուշ Լուսանկարները՝ Նախախորհրդարանի


Live streaming video by Ustream