Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսվեստիտները հիմա էլ Մանկական երկաթուղու մոտ են

Հասարակություն
cfe4220ea74f5941a74305829396afb0

Տրանսվեստիտները կոմայգուց տեղափոխվել են Մանկական երկաթուղուն կից տարածք՝ ահազանգում է «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ փոխնախագահ Սեւան Աղաջանյանը։ «Փաստորեն մի տեղից տեղափոխվեցին մեկ այլ տեղ, որտեղ կրկին երեխաներ են»,- «Ա1+»-ին ասաց նա։ Նրա խոսքերով՝ Կոմայգու տարածքում լուսավորություն կա, այգին բարեկարգվում է, այդ իսկ պատճառով էլ հեռացել են այդտեղից։ Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքը կահավորվել է շուրջօրյա գործող տեսախցիկներով: Ներկա պահին «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ն քայլեր է ձեռնարկում Մանկական երկաթուղում մարմնավաճառությունը կանխելու համար։ ՀԿ-ն ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ Կիրովի անվան մանկական զբոսայգին կարգի բերելու համար տնտեսվարողը աշխատանքներ է սկսել։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների մեջ չի մտնում հետեւել համասեռամոլներին, թե նրանք Երեւան քաղաքի ո՞ր հատվածում են կանգնում։ Անհրաժեշտության դեպքում նրանցով պետք է զբաղվեն իրավապահները։