Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
7f5c618e46b49eb1a3c135154ee9b000

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի՞ մարտի մեկին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին։ Կուսակցությունում դեռ քննարկում չի եղել։ Այսօր Ա1+-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը. «Ես, սակայն,  չեմ բացառում, որ ես կամ իմ գործընկերները կարող են մասնակցել հանրահավաքին»։ Համեմատելով Մայդանի ու 2008 թվականի դեպքերը Տիգրան Որիխանյանը նշում է, որ ուկրաինցիների պահանջը արտաքին քաղաքական կողմնորոշմանն էր վերաբերում , իսկ մերը՝ ներքին խնդիրներին. «Ես չէի համեմատի, բայց մեկ հիմնական նմանություն կա. Երկու երկրում էլ ժողովրդի սկզբից խնդրանքին, հետո նաեւ պահանջին իշխանությունները ականջալուր եղան»։ Մանրամասները տեսանյութում