Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտադրել են ներկայացման տոմս գնել (տեսանյութ)

Հասարակություն
tatroni-toms

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի դպրոցի առաջին դասարանցիներին պարտադրել են ներկայացման տոմս գնել։ Այն դեպքում, երբ ԿԳՆ-ն արգելել էր տոմսերի վաճառքը դպրոցներում։ Ծնողները զայրացել են. «Երեւի դա միայն Երեւանին է վերաբերում»,- ասում են նրանք։ Դպրոցում ասել են նաեւ, որ անգամ ներկայացմանը չգնալու դեպքում, նրանք պարտավոր են վճարել տոմսի համար։