Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրամբարի պայթեցումը չի սպառնում ԼՂՀ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
Սարսանգի-Ջրամբար

2013թ. իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ տարածքում գտնվող ջրամբարները լուրջ ինժեներական վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ջրամբարների հետազոտության ղեկավար Արեստակ Սարուխանյանը: Պրն Սարուխանյանը փոխանցեց, որ արդյունքները ներկայացվել են պատվիրատուներին, և այս տարի նախատեսում են սկսել շինարարական աշխատանքները: Անդրադառնալով ջրամբարների վտանգավորության աստիճանին` հակառակորդի կողմից հնարավոր հարձակման դեպքում, պրն Սարուխանյանը վստահեցրեց, որ նույնիսկ ամենամեծ՝ Սարսանգի ջրամբարի պայթեցման դեպքում ավելի շատ կտուժեն հենց ադրբեջանական գյուղերը: «ԼՂՀ-ն մեծ մասշտաբով կորուստներ չի ունենա, այդ կորուստները կլինեն միայն մեր հարևան Ադրբեջանի մոտ, որի որոշ տարածքներ կհայտնվեն ջրի տակ: Բացի այդ, երբ հարվածային ալիքը հասնի Քուռ գետին, այդ հանգույցում նրան կմիանան գետի հոսքերը, և ջրածածք տարածքները Ադրբեջանում կհայտնվեն լուրջ էկոլոգիական խնդրի առաջ»,- ասաց պրն Սարուխանյանը: