Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հմ. Հովհաննիսյանն իրեն համարում է տեռորի զոհ (տեսանյութ)

Քաղաքականություն
hmayak

«Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի շենքում կատարվող շինարարական աշխատանքները Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հանցագործություն է որակում: Այդ նույն շենքում գտնվում է նրա գրասենյակը: Ճաքերը, ըստ պրն Հովհաննիսյանի, առաջացել են  շինարարության արդյունքում։ Խնդրի լուծման համար քաղաքագետը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան մասնագետների գնահատականը ստանալու համար։ Նա մեղադրում է ոչ այնքան սեփականատիրոջը, որքան կառավարությանը։ «Եթե ժամանակին ինչ-որ մեկը զենք էր տվել Նաիրի Հունանյանի ձեռքը և ասել, որ գա ու կրակի մեզ վրա, հիմա էլ կառավարությունն է զենք տվել Սենիկ Ջուլհակյանի ձեռքը, որպեսզի գա ու վերացնի մեր Քաղաքագետների միությունը»,- ասում է պրն Հովհաննիսյանը։ Իսկ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի աշխատակցուհի Վարդուհի Կոստանյանն անհիմն է համարում պրն Հովհաննիսյանի մեղադրանքները։ Տիկին Կոստանյանն անօրինական որևէ բան չի տեսնում շինարարական աշխատանքների մեջ։ Ավելին՝ տեսանյութում