Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյանից» (տեսանյութ)

Քաղաքականություն
0876a0a81f5e2d68ac3dd64e7aad85b2

Հայաստանյան իշխանական բուրգը կքանդի կոռուպցիան: Վստահեցնում է «Հակակոռուպցիոն» կենտրոնի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը. «Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ իշխող կուսակցությունում և նրա շարքերում շուտով կսկսվի առնետավազք, նույն նախագահը չի տիրապետում իրավիճակին»: Պարոն Մարգարյանը չի շտապում անուններ տալ, միայն հիշեցնում է, թե ովքեր Հայաստանում նպաստեցին կոռուպցիայի ծաղկմանը. «Ռոբերտ Քոչարյանից է սկսվել, նաև սկսվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից և մի շարք այլ չինովնիկներից: Իսկ Քոչարյանի գործը մինչև այսօր գտնվում է Մոսկվայում, ընթացքի մեջ է, և այն օբյեկտները, որ կապված են Ռուսաստանի հետ, ստուգվում են»։ Պարոն Մարգարյանը կարծում է, որ կոռուպցիայի զարգացմանն ուղղված Ռոբերտ Քոչարյանի գործը բացահայտ շարունակում են հանրապետականները: ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ճիշտ հակառակն է պնդում՝ իշխող ուժը ջանք չի խնայում կոռուպցիայի դեմ պայքարում. «Ինձ թվում է, որ ավելի շատ անձնական ամբիցիաներն են խոսում կամ վիրավորվածությունը, քանի որ վերջին տարիների համեմատությամբ կոռուպցիայի դեմ պայքարում դրական տեղաշարժեր նկատվում են, և դա չի տանում դեպի փլուզում, այլ հակառակը՝ տանում է դեպի կայունացում»։ Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ցանկացած հայտարարության Գառնիկ Մարգարյանը քմծիծաղով է վերաբերվում. «Երկրի բարձրադիր իշխանությունը և երկրի նախագահը շրջապատված են կոռումպացված էլեմենտներով»,- նշում է նա: Ի դեպ, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը Աշխարհի 177 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ տեղը: Մանրամասները` տեսանյութում քիչ անց: