Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանը՝ Հեյդար Ալիևի հետ, Սարգսյանը` Իլհամ Ալիևի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
սահման

Սահմանային լարվածությունը հրահրվում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից. կարծում են քաղաքացիական ակտիվիստները: Ըստ նրանց` այս քայլին երկու երկրների ղեկավարները միտումնավոր են գնում` ներքին ընդվզումները չեզոքացնելու համար: Պատերազմի վերսկսման սպառնալիքը միտումնավոր է ուռճացվում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից` երկու երկրներում հակաիշխանական ընդվզումները չեզոքացնելու համար՝ համոզված է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Խզմալյանը. «Գաղափարախոսությունը նույնն է` պահպանել սեփական իշխանությունը և բռնապետությունը, որ հաստատված է Հայաստանում և Ադրբեջանում, երկու տեղում էլ իրանք շատ լավ հասկանում են իրար»,- նշում է պարոն Խզմալյանը: Ըստ նրա՝ այս մեթոդը կիրառվում է 10 տարուց ավելի. «Այն սկսվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, որը համագործակցում էր Հեյդար Ալիևի հետ, դա շարունակվել էր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, այնպես որ, ոչ մի արտառոց բան դրանում չկա»: Պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը նշում է, որ հիմնավոր փաստեր չկան, սակայն համընկնումները մշտական են. ներքին ընդվզմանը հաջորդում են պատերազմի մասին լուրերը և հակառակորդի ակտիվացումը. «Նման դեպքերում երկուստեք լարվածություններ են ստեղծում միմյանց համար, որ յուրաքանչյուրը իր կողմում ժողովրդի իշխանությունը շեղեն այն բոլոր ներքին խնդիրներից, որոնք երկու երկրներում էլ շատ ծանր աստիճանի են հասել»,- նշում է նախկին զինվորականը: