Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բնապահպանության նախարարությունը ոչ տեսնում է, ոչ՝ լսում» (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
cbbd8cb29322eeaf2a246f60c1150764

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը վստահ է, որ Սեւանա լճում ձկնաբուծարան ստեղծելու ծրագիրը քաղաքական պատվեր է եւ բիզնես։ «Դժվար է տարանջատել, այս երկու ոլորտը, քանի որ իրար սերտաճած են։ Մեծ ռիսկեր է պարունակում այս ծրագիրը»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ նշեց բնապահպանը։ «Նախարարը հայտարարեց, որ սա բնապահպանական ծրագիր է, սա նոնսենս է։ Իր ասածը իրականությանը չի համապատասխանում։ Ձկները, որոնք գտնվում են շատ փոքր տարածքում, կարող են լինել այնպիսի հիվանդություններ, որոնք բնորոշ չեն նորմալ միջավայրում, մենք հավաքել ենք բավականին շատ փաստեր։ Մեր բնապահպանության նախարարությունը աչքը փակ, եւ ականջները փակ, ոչ տեսնում է, ոչ՝ լսում։ Մենք տեսնում ենք, որ Սեւանը կրծում են»,-ասաց Ինգա Զարաֆյանը։