Եվրոպայի հայերը մեղադրում են «Եվրանյուզին» կողմնակալության մեջ:
Եվրոպահայերի բողոքը հարուցել է փետրվարի 1-ին հեռարձակված «Լեռնային Ղարաբաղ. ադրբեջանցի փախստականների ճամբարում» ռեպորտաժը, որում ոչ միայն միակողմանի է ներկայացվում իրավիճակը, խեղաթյուրված` պատմությունը, այլեւ բացահայտ հնչում են պատերազմի կոչեր:
«Եվրանյուզի» ղեկավարությանը բողոքի նամակներ են ուղարկել Մալթայի հայ համայնքը, Իտալիայի հայերի միությունը, Եվրոպայի հայկական այլ կազմակերպություններ:

