Բացել լրահոսը Փակել լրահոսը
336
A A
Հասարակություն

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել «Զվարթնոց» օդանավակայանում

 
 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել։ Լրագրողը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ երբ հասել է «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ, իրեն թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։
 
«Ինձ երեկ զանգել է մի մարդ ու ասել, որ ես այն նույն ցուցակի մեջ եմ, ինչ Մուրադ Փափազյանը և մյուսները, որոնց մուտքը ՀՀ արգելված է։ Թե ինչ կապ ունեմ ես այդ մարդկանց հետ, չեմ հասկանում, մանավանդ ես կուսակցական չեմ»,– ասաց նա։