Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (1)
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը`

հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.

2) Կարապետյան Նորա

3) Քոչարյան Վիգեն»,- նշված է որոշման մեջ։