Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԵՆԳԱՎԻԹԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՅՑԸ ԴԱՏԱՐԱՆ

Հասարակություն

Շենգավիթի շուրջ 130 պատերազմի վետերաններ հայցադիմումով դիմել են դատարան Վետերանների տարածքային խորհրդի նախագահի 2001 թվականի ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Դատարան ներկայացած վետերանները բազմաթիվ փաստարկներով փորձում էին դատավորին համոզել, որ խորհրդում մեծ չափերի է հասնում կաշառակերությունը եւ այլ անօրինականությունները: Վետերանները կատարված անօրինականություններում մեղադրում են խորհրդի արդեն նախկին նախագահ Սմբատ Գեւորգյանին:

Առաջին ատյանի դատարանն այսօր ուսումնասիրելով բերված փաստարկներն բավարարեց վետերանների հայցադիմումը եւ անվավեր ճանաչեց ընտրությունների արդյունքները: