Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերել են իրանական կործանված ինքնաթիռի ուղևորներից 45-ի մարմինները

Քաղաքականություն
1514896481

Իրանցի փրկարարները հայտնաբերել են կործանված ATR-72 օդանավի ուղևորներից 45-ի մարմինները։ Այս մասին տեղեկացնում է  РИА Новости -ն, հղում անելով իրանականPress TV-ին: Որոնողական աշխատանքներն անցկացվում են 4.500 մետր բարձրության վրա, շուրջ 2 մետր բարձրությամբ ձյան շերտն էականորեն դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Հայտնի է, որ աշխատանքներում ներգրավված է ավելի քան 100 փրկարար և 7 ուղղաթիռ: Հիշեցնենք, որ կիրակի Իրանի Սպահան նահանգում կործանվել է Թեհրանից Յասուջ քաղաք ուղևորվող 60 ուղևորով և անձնակազմի 6 անդամով ինքնաթիռը: ՌԴ ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնն Իրան է ուղարկել ATR-72 ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրի՝ տիեզերքից արված լուսանկարները: