Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում մարդատար ինքնաթիռ է ընկել. լրացված

Քաղաքականություն
1477283275

Իրանի Սպահանի գավառում մարդատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել, հայտնում է Ռիա նովոստին: Ինքնաթիռում 60 մարդ է եղել: Ըստ իրանական Թասնիմ գործակալության ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Աղբյուրը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվող մարդկանցից մի քանիսը կարող է ողջ լինեն: Ինքնաթիռի բեկորները դեռ չեն հայտնաբերվել: Եղանակային անբարենպաստ պայմանները դեռ խոչընդոտում են որոնողափրկարարական աշխատանքները: Իրանական այլ աղբյուրներով տեղեկություն է տարածվել, որ  ինքնաթիռում եղել է 66 հոգի և նրանք բոլորն էլ զոհվել են: Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան բալայանը վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը։ «Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։