Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՎ-ն հերքում է, որ Սասնա ծռերը պահվում են խոնավ, ցուրտ խցերում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
index4

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին «մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում»` իրականությանը չի համապատասխանում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գործում է կենտրոնացված ջեռուցում, և բոլոր խցերում պահպանվում է բնակության համար պատշաճ սենյակային ջերմաստիճան. հայտնում են ՔԿՎ-ից։