«Սասնա Ծռերի» հացադուլավոր երկու անդամներ գտնվում են անմարդկային պայմաններում. ահազանգ

«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շտապ հաղորդագրություն են տարածել, որում ասված է. «Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող երկու հացադուլավոր Սասնա Ծռերը՝ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը, պահվում են անմարդկային պայմաններում։

Նրանց մեկուսացրել են խոնավ, ցուրտ եւ չջեռուցվող խցերում, իսկ փաստաբանների դիմումին դեռ պատասխան չի տրվել ոչ ՔԿՀ-ի եւ ոչ էլ ՔԿՀ-ների վարչության կողմից։

Իսկ այսօր Սմբատ Բարսեղյանին ՔԿՀ-ն մերժել է բրդյա վերմակ փոխանցել։ Սա ոչ այլ ինչ է, քան խոշտանգում հացադուլի մեջ գտնվող ապստամբների նկատմամբ»:

Ավելի վաղ a1plus.am-ը տեղեկացրել  էր, որ Արմեն Բիլյանը ավելի քան 7 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նշենք, որ Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ։