Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ նստաշրջանում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
exxv

Հունվարի 22-ից 26-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ելույթ կունենա նաև Սերժ Սարգսյանը։ Այս մասին իմանում ենք ԵԽ կայքից։

Վեհաժողովում ելույթ կունենան նաև Դանիայի արքայադուստր Մերին, Դանիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ինչպես նաև Դանիայի վարչապետն ու Ավստրիայի նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսը կներկայացնի 2017թ.-ի իր գործունեության հաշվետվությունը: Օրակարգում կլինեն նաև Բոսնիա եւ Հերցեգովինայի վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև՝ Էստոնիայի, Հունաստանի, Հունգարիայի եւ Իռլանդիայի պարբերական վերանայման, տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուների պաշտպանությանը եւ Ուկրաինայի պատերազմի հումանիտար հետեւանքներին վերաբերող հարցեր:

Ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ-ն պետք է ընտրի նախագահ, մարդու իրավունքների հանձնակատար, ՄԻԵԴ դատավոր: