Բացել լրահոսը Փակել լրահոսը
441366027_405103772485731_4778372006915342045_n
A A
Պաշտոնական

Փրկարար ծառայությունը՝ Գյումրիում բռնկված ողբերգական հրդեհի մասին

Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:
 
Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում բռնկված կրակը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները։