Բացել լրահոսը Փակել լրահոսը
6e613c0cfe688abde8781cd4aff7dcba_1714800424
A A
Հասարակություն

Գյումրիում բռնկված կրակը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում, գրում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։ Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների ինքնությունը։