Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմՕյլ»-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը դադարեցված է (տեսանյութ)

Տնտեսություն
oilll

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի շինարարական աշխատանքները դադարեցված են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Եղվարդի «Նատի» թաղամասի բնակիչների ահազանգերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթով ձեռնարկված գործողությունների արդյունքում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 18.10.2017թ. № ՎԴ/02-Ա որոշմամբ «Արմօյլ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքների իրականացումը, մինչև վերջինիս կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը», - նշված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով: Հարցին «Ա1+»-ն անդրադարձել էր հոկտեմբերի 10-ին՝ «Եղվարդցիները հայտնվել են «ատոմային ռումբի» վրա. Էկոլոգիական աղետ» հոդվածով։ Տեսանյութը՝ ստորև