Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ չեն արձակի

Քաղաքականություն
andrias-1

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 2016-ի հուլիսից ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժել է Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Անդրիաս Ղուկասյանը հոկտեմբերի 10-ի դատական նիստին միջնորդել էր իր նկատմամբ կիրառել գրավ՝ 1,5 մլն դրամի չափով։