Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց իր նկատմամբ կիրառել գրավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
andrias1-1-1

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանն այսօր դատարանում միջնորդեց իր նկատմամբ կիրառել գրավ 1,5 մլն դրամի չափով։ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ չի խախտի գրավի պայմանները, խնամքին ունի անչափահաս աղջիկ, առողջական խնդիրներ ունեցող մայր, քաղաքական գործիչ է, 2 համալսարան է ավարտել, և իրեն կալանքի տակ պահելը կապված է միայն իր գործունեության հետ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ռիսկերը մեծ են ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ։ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանին տեղեկացրեց, որ որևէ փաստական տվյալներով չի հիմնավորվում, որ նա կկատարի հանցագործություն, ազդեցություն կգործի հարցաքննված անձանց վրա և կխուսափի գործի քննությունից։ Այս պահին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Մինչ այդ նա նշեց, որ պետք է հիմնավորված որոշում կայացնի, որովհետեւ եթե բավարարի միջնորդությունը, դատախազն է բողոքարկելու, իսկ եթե մերժի՝ պաշտպանական կողմը։