Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժգին քամու վնասների վերաբերյալ ահազանգերը

Հասարակություն
քամի3

Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում գրանցված ուժգին քամու հասցրած վնասներն են. Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելիանհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը.անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել թիվ 63 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: Լոռու Մարզի Ստեփանավան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սուրբ Նշան փողոցում այրվում են գազատար խողովակի վրա ընկած էլ. լարեր: Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ քամու հետևանքով շրջվել է 3 էլ. սյուն (1-ը՝ փայտյա, 2-ը՝ բետոնե) և վնասվել գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 գծամետր  մալուխ:   ԱԻՆ