Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էժան դեղով մարդկանց փորձադաշտի են ուզում վերածել» (տեսանյութ)

Հասարակություն
NlnIYWfvUpg

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ զրկվել են պետության կողմից անվճար ստացվող  Զիպրեքսիա դեղամիջոցից: Սա դարձել է բազմաթիվ խնդիրների պատճառ: Այս դեղամիջոցը բավական թանկ է, եւ այս մարդիկ չեն կարողանում այն ձեռք բերել: Զիպրեքսիայի փոխարեն պետությունը այս պահին տրամադրում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց տեղական արտադրության  Օլանզապին դեղամիջոցը, որը ըստ նրանց՝ ոչ միայն չի օգնում, այլեւ վնասում է. «Իմ ամուսինը այս դեղամիջոցի օգտագործումից հետո դարձել է ագրեսիվ, այլեւս չի լսում , չի ենթարկվում, իսկ երբ ընդունում էր Զիպրեքսիան, ամեն ինչ կարգին էր, նա դեպի լավն էր գնում»,- ասում է «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ շահառուի կին Թամարա Վարդանյանը: https://youtu.be/-S7w2H71RB8 «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանը նշում է, որ պետությունը աչքաթող է արել հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց. «Էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել, մենք պահանջում ենք ապահովել հոգեկան խնդիրներ ունեցողներին որակյալ, արդյունավետ դեղով»: Ավելին՝ տեսանյութով