Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

Կարևոր լուրեր Պաշտոնական
0b37061e25c62a11670ae90cfc3e52bf

Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի  Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն: Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր  ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով: Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և գլխավոր քարտուղար վերընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: