Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին հրաժեշտը Պերճ Զեյթունցյանին՝ օգոստոսի 24-ին

Հասարակություն
zeytuncyan

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ: Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին` ժամը 18:00-ից 20:00-ն` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-ից 13:30-ը: Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ին՝ երկարատեւ, ծանր հիվանդությունից հետո։