Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը

Կարևոր լուրեր Հասարակություն
zeytuncyan

Այսօր՝ օգոստոսի 21-ին, կյանքից հեռացել է ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։ Պերճ Արմենակի Զեյթունցյանը ծնվել է 1938 թ. հուլիսի 18- ին, Եգիպտոսում,  1948-ից հաստատվելէ  Հայաստանում։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։ 2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով: «Ա1+»-ը ցավակցում է Զեյթունցյանի մերձավորներին ու հարազատներին։