Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ է այցելուն ձեռք բարձրացնում հոգեբանի վրա. գործընկերները շոկի մեջ են (տեսանյութ)

Հասարակություն
samvel-1

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության դեպքը շոկի մեջ է գցել իր գործընկերներին: Նման դեպքեր աշխարհում գրեթե չեն լինում, Հայաստանում, առհասարակ, առաջին դեպքն է, երբ այցելուն ձեռք է բարձրացնում իր հոգեբանի վրա: «Ես 30 տարի զբաղվում եմ այս գործով, նման բան չի եղել դեռ, անգամ վեճ չի լինում, այդպիսի հիվանդներին ավելի  բնորոշ է տագնապայնությունը, ինքնամփոփվածությունը, մեկուսացվածությունը մարդկանցից, նրանց ագրեսիան մի քանի անգամ ցածր է, քան սովորական մարդկանց մոտ»,- ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Անձը , որը կասկածվում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի Սպանության մեջ, նաեւ հոգեբույժի մոտ է հաշվառված եղել: Հոգեբան Սամվել խուդոյանը  լավ ճանաչելով սպանվածին՝ համոզված է, որ նրա ու իր այցելուի միջև կոնֆլիկտ չէր կարող լինել. «Այդ տղան երեւի ինչ-որ սթրեսի է ենթարկվել դրսում, ընտանիքում ու աֆեկտի վիճակում է եղել: Նա բացի Ռուբեն Պողոսյանից, հարձակվել է նաեւ «ԱՅԳ» հոգեբանական կազմակերպության մեկ այլ աշխատակցի վրա, բայց նրան չի հասցրել վնասել»: Նման  դեպքերի կրկնությունից խուսափելու համար հոգեբանը առաջարկում է կենտրոններին հատուկ ծառայություններով համալրվել: Հիշեցնենք, Ռուբեն Պողոսյանը մարմնական վնասվածքներ էր ստացել իր գրասենյակում թուղթ կտրելու դանակով: Նա մահացել է երեք օր անց, հիվանդանոցում: Սպանության մեջ կասկածվող անձն այսօր ձերբակալվել է: