Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Բաբայանը չի ժխտում, որ խաղաղ բնակիչները զոհվել են հենց ադրբեջանցիների ձեռքով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
67999

Ադրբեջանի ղեկավարությունից հեռու չէ սեփական ժողովրդի նկատմամբ խոշտանգիչ գործողություններ իրականացնելը, և շատ հնարավոր է՝ դա նրանց ձեռքի գործն է. «Ա1+»-ին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների տեղեկությունները՝ Ֆիզուլիի շրջանում խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Մասնավորապես խոսվում է 2-ամյա երեխայի ու մի կնոջ մահվան մասին։ Դավիթ Բաբայանը չժխտեց, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր եղել են, բայց ոչ՝ մեր գործողությունների արդյունքում։ Որպես օրինակ՝ Դավիթ Բաբայանը նշում է, որ հնարավոր է թալան է սկսվել ադրբեջանական բանակի կողմից բնակիչների շրջանում, ինչի ժամանակ նաև սպանություն է կատարվել՝ գցելով հայկական կողմի վրա, ինչպես արվել է նաև ապրիլյան պատերազմի օրերին. «Ալիևի մոտ մի սարսափելի պրակտիկա է ձևավորվել. նա շահագրգռված է սեփական զոհերի մեջ, որովհետև դա օգտագործվում է որպես թմրանյութ՝ հասարակությանը թունավորելու, սոցիալ-քաղաքական խնդիրներից շեղելու, հակահայկական տրամադրություններ սերմանելու և այդպիսով իրենց իշխանությունը պահպանելու նպատակով»։ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ հակառակորդը երեկ կրակ բացելով հայկական կողմի ուղղությամբ՝ որևէ ռազմական խնդիր չի լուծել. «Սա պարզապես ահաբեկչություն է։ Ադրբեջանի ղեկավարությանը հատուկ է սեփական ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործելը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ քաղաքների, գյուղերի մերձակայքում են տեղակայվում նրանց կրակակետերը»։