Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. հակառակորդը կիրառել է ՏՌ-107 տիպի հրթիռային կայանքներ. ԱՀ-ն դիմել է միջազգային կազմակերպություններին

Կարևոր լուրեր Պաշտոնական
2_0

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք: ԱՀ ՊՆ TR-107 ՀԿՌՀ

  • Տրամաչափը՝ 107 մմ,
  • Հեռահարությունը,
    • առավելագույնը՝ 11+ կմ,
    • նվազագույնը՝ 3 կմ,
  • Հրթիռների քանակը՝ 12,
  • Մարտագլխիկի զանգվածը՝ 8,4 կգ