Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողներից 7-ի վիճակը ծանր է. նոր մանրամասներ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Arcrun-Hovhannisyan

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության  ավտոբուսը, հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում. «Նոր իրավիճակ. Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է»։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության՝ Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Ժամը 11:20-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիսի զինվորական հոսպիտալից 7 տուժածի տեղափոխում են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս 7-ից երկուսը դուրս են գրվել, իսկ հինգը՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում ստանում են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ ժամը 09:28-ին հոսանքազրկել են ավտոմեքենան: