Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ ավտոբուս է կողաշրջվել. 12 պայմանագրային զինծառայող հոսպիտալում է

Կարևոր լուրեր Պաշտոնական
arcrun-1

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության  ավտոբուսը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է,, որ վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հովհաննիսյանի խոսքով, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար: