Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը՝ Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու մասին

Պաշտոնական
shahen

Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու  վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ:  Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ    հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ