Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Հարությունյանը 3 օր պետք է մնա հոգեբուժարանում

Հասարակություն
shahen-harutyunyan

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.  «Վայենկոմատն ինձ ուղեգիր է տվել դեպի հոգեբուժարան՝ ստուգումներ անցնելու։ 3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն, դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։ Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբորը, և թե՛ հորս նկատմամբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։ Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա Էլ հայկական «սովետի» տեսքով։ Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկեն»։