Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի պաշտոնի համար քաստինգ է հայտարարված. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan-nkar

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չէր կասկածում ՀՀԿ-ի հաղթանակի հարցում, «Ծառուկյան» դաշինքի՝ երկրորդ հորիզոնականում լինելը ևս կասկած չէր հարուցում։ Ընդդիմադիր ուժերից միայն ԵԼՔ դաշինքն է ներկայացված լինելու խորհրդարանում. «Ընդդիմությունը դեգրադացվում է, ընդդիմությունը մարգինալացվում է, և ընդդիմադիր մի քանի ուժեր դուրս մնացին խորհրդարանից, բացի ԵԼՔ-ից»։ Բայց ամենահետաքրքիրն, ըստ քաղաքագետի, դեռ առջևում է՝ կապված Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի ավարտի հետ։ «Վարչապետի պարտականությունները կատարող անձի տեղի քաստինգ է հայտարարված և այնտեղ կարող են լինել մի քանի դիմակայություններ կառավարություն ձևավորողի պաշտոնի համար։ Հասկանալի է, որ դա կլինի Հանրապետական կուսակցության մեջ»։ Այս շրջանում հայաստանյան իշխանական էլիտայի շարքերում փոփոխություն է տեղի ունենում։ Քաղաքագետը խորհուրդ է տալիս հիշել, թե ովքեր էին կառավարության ղեկավարներն ու նախարարները նախկինում, և հիմա ովքեր են նշանակված այդ պաշտոններում։ Հայաստանում կան մի քանի ազդեցիկ անձինք, ովքեր քաղաքականության սցենարի որոշողներն են, իսկ թե ովքեր են նրանք, Ալեքսանդր Իսկանդարյանը հրաժարվում է հստակեցնել. «Առանց իմ ասելու էլ կարող եք թվարկել այդ անունները»։