Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը շնորհավորել է Արամ Սաթյանին

Պաշտոնական
45ddfb2e6e3d5bceeec886577304e2ac

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ: Ձեր բազմաժանր, այդ թվում` դասական ու հանրամատչելի ստեղծագործությունները, աչքի են ընկնում ինքնատիպությամբ, ժամանակի խորին զգացողությամբ ու առանձնահատուկ մեղեդայնությամբ` հնչելով տարբեր նվագախմբերի ու երգիչների կատարմամբ, հաճույք պատճառելով հանդիսատեսին: Ղեկավարելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը` Դուք հաջողությամբ եք համատեղում բարձրաճաշակ արվեստագետի ու հմուտ կազմակերպչի բնատուր ունակությունները»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ ամենայն բարիք: