Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա՞ է անվտանգ Հայաստանդ. ակցիա կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia

13  տարուց ավել Կենտրոնի իրենց  տներից զրկված քաղաքացիները արդեն իրենց հույսը կորցրել են, թե Երեւանի քաղաքապետը պաշտոնավարումը շարունակելուց հետո  կարող է լուծել իրենց խնդիրները: « Տարոն Մարգարյանը որ անող լիներ, 5 տարի ու կես նստեց, կաներ: Հիմա նորից պիտի նստի: Մենք իրեն կընտրենք այն ժամանակ, երբ իմանանք մեր հարցը լուծում է: Նա մեր հարցը չի լուծել ու չի էլ լուծելու: Իր հայրը այստեղ վարչապետ էր, երբ մեր տները քանդել են, հայրն ինչ արեց, որ ինքը ինչ անի»,- ասաց  Գոհար Աբրահամյանը: Քնարիկ Առաքելյանն վստահ ավելացրեց. « Տարոն Մարգարյանը ընտրված- պրծած է, ցուցակները նրանք գրել, տվել են»: 2002 թ.  իրենց իրավունքների վերականգնման  համար են պայքարում նաեւ Դալմայի այգիների  նախկին հողօգտագործողները. «Մենք էլ ենք ուզում մեր թոռները բարեկեցիկ երկրում ապրեն, բայց չենք ուզում մեր տանջանքը, օձ ու կարիճների հետ խմած ջուրը անտեղի գնա»,- ասում է հողօգտագործողներից  Մանուշակ Բաղդասարյանը։  Արդեն 6 տարի է իր որդուն չի կարողանում գտնել Կապան քաղաքի բնակիչ Էմմա Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ ընկերների հետ դուրս է եկել տնից եւ մինչ օրս որեւէ նորություն չունի  որդուց. «Սա անվտանգ Հայաստանդ ա, Մարդու իրավունքների պաշտպան, ո՞ւր է իմ տղան: Գրում եք անվտանգ Հայաստան, սա՞ է ձեր անվտանգ Հայաստանը, փողերը վերցրել են, գրել անհետ կորած»:  Տիկին Էմման նաեւ ՄԻՊ-ին տեղեկացրեց, որ դեպքի մասնակիցները հիմա  Հայաստանում չեն եւ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ էլ չի հաջողվում հանդիպել:  Կառավարության շենքի դիմաց էին նաւ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները եւ Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները:    Մանրամասները՝ տեսանյութում