Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ համանախագահող. «Մինսկի խումբը երբեք կողմերին լուծում չի պարտադրի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-15-3

«Մինսկի խումբը երբեք կողմերին լուծում չի պարտադրի»,-պատասխանելով «Ա1+»-ի հարցին այսօր ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդը: Նա սակայն հասկացրել է, որ հիմա իսկական ժամանակն է բանակցելու. «Կարեւորը, որ լինի երկու երկրների ղեկավարների եւ բոլոր կողմերի քաղաքական կամքը»: Դեսպան Հոգլանդը պատասխանել է նաեւ այն հարցին, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին զսպվածության կոչ անում, երբ նրանցից միայն մեկն է ակնհայտ ագրեսիաներ ցուցաբերում: «Մենք մի փոքր տարածություն պետք է պահենք, որպեսզի մյուս կողմին չնեղացնենք: Պետք է զգուշություն ցուցաբերենք նույնիսկ փակ դռների հետեւում, երբ գիտենք, թե ով է մեղավորը»,-ասել է Ռիչարդ Հոգլանդը: