Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ նրանց ճանաչել եմ, լեզու չեն ունեցել. Սամվել Բաբայանը՝ Լևոն Երանոսյանի մասին. ՀԺ

Քաղաքականություն
ca9e7815ed2fad0f7fd3beecbb9c7f64

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած դեպքի առնչությամբ armtimes.com -ը զրուցել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը: - Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Ջրառատի դեպքերը: - Ճիշտն ասած՝ ես լավ տեղյակ չեմ այդ դեպքերի մասին: - Հավանաբար լսել եք, որ երեկ այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել գյուղապետի բարեկամի ու ձեր համակրի միջև, հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում երեք հոգի է վիրավորվել: - Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է, մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն: - Այդ միջադեպի մի կողմում Լևոն Երանոսյանի եղբայրը, բարեկամներն են կանգնած: Դուք նրանց ճանաչո՞ւմ եք: - Ես երբ նրանց ճանաչել եմ, նրանք լեզու չեն ունեցել: Եվ նրանց այս վարքը ինձ համար զարմանալի է: Իրենց տվել են այդ լեզուն: Եթե նա լինի շարքային քաղաքացի, կուլ է տալու այդ լեզուն: - Իշխանություննե՞րն են նրան նման հնարավորություն տվել: - Իհարկե, միանշանակ: Ես որքան նրան գիտեմ, նա անլեզու է: Ես նրան լավ չեմ էլ ճանաչում, նա ինձ մոտ չի ծառայել, եղել է 5-րդ բրիգադի ծառայող: Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր: Ես կարծում եմ, որ իշխանությունը եթե ցանկություն ունենա լռեցնել, կլռեցնի նրանց: Բայց եթե չի լռեցնում, ուրեմն ինչ-որ կերպ մասնակից է: Որեւէ անհատ չի կարող Հայաստանում առանց իշխանությունների թույլտվության նման քայլի գնալ: Դա բոլորս էլ հասկանում ենք: Այդ մարդիկ երեք օր առաջ կռվել են ու հիմա շարունակում են, ուրեմն իշխանության կողմից դաբրո ունեն: Ավելին՝ այստեղ